Megalux LED
Megalux LED-ի բարձր արդյունավետությամբ լուսադիոդների օգտագործումը որպես «սառը, կապույտ» լույսի աղբյուր հնարավոր է գրեթե բոլոր հիմնական լույսով չորացող նյութերի համար՝ կոմպոզիտներ, սոսինձներ, ֆիսուրների ուրվագծման համար նյութեր և լույսով չորացող ցեմենտներ։ Լույսի ինտենսիվությունը՝ (կախված սարքի մոդելից) 850 մՎտ/սմ2-ից մինչև 1600 մՎտ/սմ2 է, սարքն ունի «փափուկ մեկնարկի» ռեժիմ, ինչպես նաև վայրկյանաչափի 20-60վրկ ռեժիմը, որը սարքի օգտագործումը հնարավոր է դարձնում ատամանաբուժության բոլոր որոլրտներում։ Բարձր արդյունավետությամբ, անաղմուկ սառեցման բլոկը (առանց օդափոխիչի) թույլ է տալիս սարքին բավականին երկար աշխատել առանց ծանրաբեռնվածության: Սարքի մեջ տեղադրված է լույսի ինտեսիվության ստուգիչ, որը հնարավորություն է տալիս ստուգել չորացնող լույսի որակը։
Տեխնիկական տվյալները․
• Աշխատանքային լարումը` 100-240V / 50-60Hz
• Լույսի ինտենսիվությունը՝ 850 - 1.600 մՎտ / սմ2՝ կախված մոդելից
• Լրիվ լիցքավորված մարտկոցով աշխատանքի ժամանակը՝ 10վրկ-ում 300 ցիկլ
• Ծայրակալի քաշը՝ 170գ