ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

 

Juno Gold

Ներարգանդային հակաբեղմնավորիչի խարիսխանման հատվածը պատրաստված է կենսաբանորեն իներտ պլաստիկից և ունի դասական T-ձև։

Հակաբեղմնավորիչ պարույրն իրենից ներկայացնում է ոսկու և պղնձի համաձուլվածքից պատրաստված մետաղալար և չի պարունակում լրացուցիչ խառնուրդներ։ Ոսկու պարունակությունը 58,5% է։ Հատուկ արտոնագրված «Nautilus» ներդրման համակարգը ապահովում է հեշտ տեղադրումև արգանդում հակաբեղմնավորիչի տեղադրման բարձր ճշգրտություն, իսկ տեղադրման պարզ հրահանգներին հետևելը նվազեցնում է էքսպուլսիայի վտանգը: Արգանդում պարույրի գտնվելու վայրը վերահսկելու և այն հեռացնելու համար հակաբեղմնավորիչի խարիսխանման հատվածին ամրացված է թել։ Ռենտգեն և ուլտրաձայնային հակադրությունը ապահովված է մետաղալարով: Պարույրի տրամագիծը 3,9 մմ է,խողովակի վրա նշված է չափիչ սանդղակ՝ հակաբեղմնավորիչի ներդրման խորությունը նշելու համար:

Հակաբեղմնավորիչի օգտագործման ժամկետը ոչ ավելի է քան 9 տարի:

Ստերիլիզացումը գազով է:

Հակաբեղմնավորիչը փաթեթավորված է բլիստերի տուփի մեջ, որը տեղադրված է երկրորդական ստվարաթղթե տուփի մեջ:

Ձեզ հնարավոր է նաև դուր գա