Yunona Bio-T Ag
Ներարգանդային հակաբեղմնավորիչի խարիսխանման հատվածը պատրաստված է պլաստիկից և ունի T-ձև: Հակաբեղմնավորիչի պարույրը պատրաստված է երկմետաղային պղնձե-արծաթե մետաղալարից (պղնձի մաքրությունը` 99,98%, արծաթի պարունակությունը ոչ պակաս քան 9,3%), իսկ ծայրին ամրացված է թել`հակաբեղմնավորիչի գտնվելու վայրը վերահսկելու և այն հեռացնելու համար:
Ռենտգենյան և ուլտրաձայնային կոնտրաստն ապահովվում է պարույրի երկմետաղային պղնձե-արծաթե մետաղալարի առկայությամբ:
«Juno Bio-T Ag» ներարգանդային պարույրի տրամագիծը 3,9 մմ է։
Հակաբեղմնավորիչի օգտագործման ժամկետը ոչ ավելի է քան 7 տարի:
Ստերիլիզացումը գազով է:
Հակաբեղմնավորիչը տրվում է ստերիլ վերջնական փաթեթավորման մեջ, որը օգտագործման հրահանգների հետ միասին դրվում է երկրորդական փաթեթավորման մեջ: