ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

 

Մեր մասին

«Սկամեդ» ընկերությունը մասնագիտացված է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների և նյութերի ներմուծմամբ, ինչպես նաև ապրանքների մանրածախ և մեծածախ վաճառքով: Կազմակերպությունը հիմնադրվել է 1999թ. Սարգիս Կարապետյանի կողմից, ով նաև կազմակերպության ներկայիս տնօրենն է:

Հանդիսանալով եվրոպական մի շարք հայտնի ֆիրմաների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Սկամեդը» միտված է տեղական շուկա ներմուծել ատամնաբուժության ոլորտում հայտնի ֆիրմաների արտադրած նորարարությունները:

  «Սկամեդ» ընկերության որդեգրած սկզբունքն է քայլել ժամանակին համընթաց, հաճախորդներին ներկայացնելով նորագույնը և որակյալը: Հետևելով այս սկզբունքին, ընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում ժամանակակից տեխնոլոգիաներ` որակյալ և անթերի արդյունք ստանալու համար: Երկար տարիներ գործելով այս ոլորտում ընկերության հիմնական խնդիրն է բավարարել հաճախորդների պահանջները` մատուցելով նրանց որակյալ սպասարկում:

Համագործակցելով եվրոպական ֆիրմաների հետ «Սկամեդը» հաճախ կազմակերպում է սեմինար-դասընթացներ ատամնաբույժների և ատամնատեխնիկների համար, ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում:

logo