• Հայաստան, 0012, Երևան, Պարոնյան 9

    +374 10 533031

  • Արամ Խաչատրյան 10/17

    +374-10-260029, +374-10-260027

thermopess400

Օր օրի մեծանում է քիմիական վնասակար նյութերի, սննդային հավելումների, շրջակա միջավայրում առկա թունավոր նյութերի ազդեցությունը մարդու կյանքի որակի վրա: Հեևաբար աճում է այն մարդկանց թիվը, որոնք կողմանակից են ֆիզիոլոգիապես համատեղելի և մետաղ չպարունակող պրոթեզներ ունենալուն:
Ներկայումս շատ մարդիկ մետաղի և պլաստմասսայում առկա մոնոմերի նկատմամբ ալերգիա ունեն: Նմանատիպ ալերգիա կարող է առաջանալ նաև ատամնատեխնիկի մոտ, ով երկար ժամանակ աշխատում է մոնոմեր պարունակող նյութերի հետ:


Այսօր բժիշկները և ատամնատեխնիկները հնարավորություն ունեն առաջարկել մետաղ չպարունակող լուծումներ, որը տարիներ առաջ անհնար էր թվում:
Bredent ֆիրման անընդհատ փորձի փոխանակում կատարելով ատամնաբույժների և ատամնատեխնիկների հետ, ինչպես նաև վերլուծելով պացիենտների ցանկությունները , սկսեց արտադրել նյութերի տեսականի, որը համապատասխանում է ալերգիկ հակում ունեցող պացիենտներին և ոչ միայն:


Bredent ֆիրման այդ նպատակով ստեղծեց Thermopress400 սարքը: Ի տարբերություն նմանատիպ այլ սարքերի, որոնք հնարավոր է օգտագործել միայն մեկ նյութով` նեյլոնով, Thermopress400 հնարավորություն է ընձեռնում օգտագործել թերմոպլաստի տարբեր տեսակներ` պրոտեզներ սարքելու համար: Ունենալով բիոհամատեղելի նյութերի լայն տեսականի, համակարգի կիրառման հնարավորությունն ավելի է ընդլայնվում: Այս ձուլման եղանակով հնարավոր է պատրաստել բյուգելներ, մասնակի և ամբողջական շարժական պրոթեզներ, տելեսկոպիկ, ինչպես նաև սովորական շապիկներ և կամուրջներ: Սարքը հարմարավետ է և բազմաֆունկցիոնալ, ինչպես նաև զգալիորեն կրճատում է ատամնատեխնիկի աշխատաժամանակը: Thermopress400-ի շնորհիվ 20 րոպեում կարելի է ստանալ հիանալի արդյունք:


Այս հատկությունների շնորհիվ Thermopress400 լավագույն լուծումն է նոր պրոթեզներ պատրաստելու համար: