Կատեգորիաներ
Smile Capture
Գույն որոշելը դառնում է ավելի հեշտ և հուսալի…
Էսթետիկ պրոթեզ պատրաստելը առանց գույն որոշող սարքի ունի որոշակի ռիսկեր, քանի որ ճշգրիտ գույնի որոշման վրա կարող են ազդել որոշակի գործոններ: Այդ գործոնները կարող են լինել ոչ միայն շրջակա միջավայրի լուսավորությունը, այլ նաև մարդկային գործոնները` հոգնածություն, սթրես և այլն:
Smile Lite նորարություն է, որը կապահովի վատահելիություն, պարզություն և էֆֆեկտիվություն:
Ունենալով 5500օK լուսային դիոդներ, որը համարժեք է ցերեկային լույսին, Smile Lite ապահովում է կայուն լույս անկախ օրվա պահից և արտաքին լուսային պայմաններից:
Smile Lite-ի պարզ ձևը թույլ է տալիս ճիշտ և առանց դժվարության որոշել ատամի գույնը, ինչպես նաև ատամի կառուցվածքը:
Ինչպես ատամնաբույժների, այնպես էլ ատամնատեխնիկների համար Smile Lite համարվում է էֆֆեկտիվ աշխատանքային գործիք, քանի որ հնարավորություն է ընձեռնում համապատասխան լույսի միջոցով ճիշտ գույն որոշել`կրճատելով աշխատաժամանակը:
Smile Lite բազմաթիվ առավելություններից է հեշտ օգտագործելը: Փոքր քաշի և չափի շնորհիվ Smile Lite-ը հարմար է, էրգոնոմ և կոմպակտ:
Smile Lite-ը կարելի է հեշտությամբ օգտագործել iPhone(4-4S-5-5S-6-6plus) և Android համակարգերի հետ: