• Հայաստան, 0012, Երևան, Պարոնյան 9

    +374 10 533031

  • Արամ Խաչատրյան 10/17

    +374-10-260029

Մոմեր

 Մոդելավորման մոմեր

Bredent ֆիրման ներկայացնում է մոդելավորման ունիվերսալ մոմեր՝ նախատեսված արհեստահական պսակների և կամրջաձև պրոթեզներ ստանալու համար: Մոմերը լինում են 2 տեսակի՝ K2 և Biotec:

K2 մոդելավորման մոմն ապահովում է մոդելի ճշգրտությունը և ունի չնչին կրճատում: Իսկ Biotec մոդելավորման մոմերը չունեն կրճատում և այրվում են ամբողջությամբ: Ինչպես նաև Biotec մոմերը պատրաստված են բացառապես օրգանական նյութերից:

Մոմերն ունեն տարբեր գույներ և 60գ քաշ:

Վզիկային և Biotec վզիկային մոմեր

Վզիկային մոմերը գրեթե առանց կրճատման են, չունեն  պղպջակներ և լարվածություն: Հեշտ են համակցվում մոդելավորման մոմերի հետ:

Biotec վզիկային մոմ նախատեսված է մոդելավորման ժամանակ վզիկային հատվածի ճշգրիտ արտատպման համար: Ինչպես ցանկացած Biotec մոմ, այն նույնպես չունի կրճատում:

Վզիկային մոմ՝25գ

Biotec վզիկային մոմ՝60գ

 Splendido և KBI մոդելավորման մոմեր

Այս մոմերը նախատեսված են պսակների և կամրջաձև պրոթեզների մոդելավորման համար: Մոմերի իդեալական հատկությունների շնորհիվ հնարավոր է հասնել առավելագույն ճշգրտության:

Splendido մոդելավորման մոմի կանաչ գույնն արտատպվող մակերևույթը դարձնում է ավելի արտահայտիչ: Մոմը հնարավորություն է տալիս հեշտությամբ ձևավորել նույնիսկ ամենախոր ֆիսուրները:

KBI մոդելավորման մոմի առանձնահատկությունն աննշան կրճատումն է: Բացի այդ այն շատ ամուր է, որի շնորհիվ էլ KBI մոմը կարելի է օգտագործել նաև ֆրեզերավորման ժամանակ: Քաշը՝ 25գ:

 

 

 Biotec ֆրեզերավորման մոմ

Ֆրեզերավորման հիանալի մոմ կատարելագործված հատկություններով: Բացառապես առանց կրճատման, որն ապահովում է ֆրեզերավորման ճշգրտությունը: Օգտագործելով ֆրեզերավորման համապատասխան ֆրեզներ` կստանաք հիանալի արդյունք և խնայված ժամանակ: Գույնը՝ կապույտ, քաշը՝ 28գ:

 Խոռոչների ուրվագծման մոմ

 

Այս մոմը նախատեսված է գիպսի թերությունները հարթելու համար: Այն առանձնանում է աննշան կրճատմամբ և ունի կպչողականություն: Սպիտակ գույնը լավագույնս համատեղվում է ցանկացած գիպսի հետ:

 Elaflex ընկղման մոմ

 

Ընկղման գերէլաստիկ մոմ նախատեսված մոմե թասիկներ(колпачок) ստանալու համար: Մոմի էլաստիկությունը հնարավորություն է տալիս մոմե թասիկը հեռացնել առանց այն վնասելու: Մետաղի հարթ մակերևույթ ապահովելու դեպքում Elaflex առանձնանում է առանց մեկուսիչի:

 Protek մոմերի համակարգ

 

Այս համակարգը նախատեսված է բյուգելային պրոթեզների մոդելավորման համար: Համակարգն իր մեջ ներառում է մի քանի տեսակ.

1.Protek ռետենցիոն մոմեր ստորին ծնոտի համար

2.Protek ցանցեր վերին ծնոտի համար,

3.Protek քմային մոմեր՝ արտահայտված ռելիեֆներով,

4.Protek ձողեր տարբեր չափերի և ձևերի ստորին ծնոտի համար,

5.Protek կապիչներ (кламер)

6.Protek մոմեր ձուլման համար (литник)