• Հայաստան, 0012, Երևան, Պարոնյան 9

    +374 10 533031

  • Արամ Խաչատրյան 10/17

    +374-10-260029, +374-10-260027

Կերամիկայի նյութեր և գործիքներ

Կերամիկայի գործիքներ


Ներկայացված են շվեցարական Smile Line ֆիրմայի գործիքներ` բահակներ, մոդուլներ, որոնք յուրահատուկ են, աննախադեպ և հիանալի: Smile Line ֆիրման արտադրում է ինչպես կերամիկայի, այնպես էլ մոմի և կոմպոզիտի համար անհրաժեշտ բոլոր գործիքները:

 
 

Վրձիններ


Smile Line ֆիրմայի վրձինները համահունչ են ժամանակին: Արտադրվում են տարբեր տեսակի և դիզայնի ամբողջական վրձիններ, որոնց գլխիկները ժամանակի ընթացքում կարելի է փոխարինել նորով: Ներկայումս Smile Line ֆիրման արտադրում է 4-րդ սերնդի ` N.ERA BRRRUSH վրձիններ, որոնց առանձնահատկությունը նրանց վիբրացիան է: Մատի մեկ հպումով կերամիկական զանգվածը վեր է ածվում համասեռ գնդի:

 Վրձինների տեսականին ընդլայնվում է Bredent ֆիրմայի կողմից ներկայացված բնական, ինչպես նաև արհեստական վրձիններ տարբեր համարների և տարբեր տեսակների:

U-mid Advanced Liquid

 

 U-Mid Advanced Liquid (Smile Line)վերջին սերնդի մոդելավորման հեղուկ է՝ նախատեսված ինչպես բարձր,այնպես ՝էլ ցածր ջերմաստիճաններում աշխատող կերամիկական զանգվածների համար:U-mid Liquid ապահովում է համասեռ զանգված, բացառում է պղպջակների  առաջացումը և նվազեցնում է լարվածությունը:

 

 

Ադհեզիվ համակարգ

Երկար տարիների աշխատանքի և փորձերի արդյունքում Bredent ֆիրմային հաջողվել է ստեղծել նախադեպը չունեցող և իր բնույթով եզակի բոնդ, որը քիմիական կապ է ստեղծում CoCr և կերամիկայի միջև:  Bredent սպառողներին է ներկայացնում օգտագործման համար արդեն պատրաստի Ceram Bond ադհեզիվը և միայն փոշի Chrom-Kobalt Bonding ադհեզիվը, որը հնարավոր է բացել թորած ջրով: Այս ադհեզիվները մի շարք առավելություններով հանդերձ աչքի են ընկնում նաև հեշտ կիրառելիությամբ: Այն անհրաժեշտ է պարզպես քսել ավազաշիթով հարթեցված մակերեսին՝ գերբարակ շերտ առաջացնելովկերամիկայի և մետաղի միջև: Օգտագործելով Cerambond և Chrom-Kobalt Bonding կապահովեք ամրություն և կոսմետիկ էֆֆեկտիվություն:



 

 

         

Կերամիկան մեկուսացնող նյութ

Կերամիկան գիպսից մեկուսացնող նյութ, որն օգտագործվում է համապատասխան 1-ին շերտի հետ միասին: Մեկուսիչի 1-ին շերտը քսվում է գիպսի վրա անհարթուոյուններն ու անցքերը ծածկելու նպատակով: Դրանից հետո միայն կարելի է կիրառել մեկուսիչը:

 

Կոմպեսացնող լաքեր /շտումֆլաք/

 


Bredent ֆիրման ներկայացնում է տարբեր գույների և հաստությունների կոմպեսացնող լաքեր: Կոմպեսացնող լաքերն ապահովում են անհրաժեշտ 5 մկր հաստությամբ շերտ: Լինում են ոսկեգույն /8-10մկր/ և արծաթագույն /5-7մկր/: Կապույտ գույնի կոմպեսացնող լաքն արտատպում է նաև մետաղի անհարթությունները: Լաքերն արագ չորացող են և հետևաբար խնայում են ժամանակ: Յուրաքանչյուր կոմպեսացնող լաք ունի իրեն համապատասխան լուծիչ:

 HOLDING GEL

 

Holding Gel նախատեսված է ժամանակավոր ֆիկսացիայի համար: Գելը հավասարաչափ քսելով ապահովում եք ժամանակավոր ֆիկսացիա վինիրների, կերամիկական պսակների և մոդելների միջև: Holding Gel այրվում է ամբողջությամբ:

 UNITED COLORS OF DVINCI

 

Ինտեսնսիվ ներկերի հավաքածու, որը  խառնելով կերամիկայի զանգվածի հետ՝ ստացվում են պայծառ և ինտենսիվ գույներ: Ընտրելով կերամիկական յուրաքանչյուր զանգվածին համապատասխան գույն՝ հնարավոր է ամենայն ճշգրտությամբ և հարմարավետությամբ կիրառել կերամիկական զանգվածները: Շնորհիվ պլաստիկ բաղադրության, քսելու ընթացքում զանգվածները չեն խառնվում: United Colors of DVinci ամբողջությամբ այրվում է և չի վնասում կերամիկան: