• Հայաստան, 0012, Երևան, Պարոնյան 9

    +374 10 533031

  • Արամ Խաչատրյան 10/17

    +374-10-260029, +374-10-260027

Աթաչմենթներ

Խանութսրահում ներկայացված են  գերմանական Servo-Dental և Bredent ֆիրմաների ամրահամակարգերը (աթաչմենթներ): Աթաչմենթներն իրենց ուրույն տեղն ունեն պրոթեզավորման մեջ, և դրանց որակից է կախված պրոթեզի հարմարավետությունն ու երկարակեցությունը:
Առկա գերմանական բարձրորակ աթաչմենթները կապահովեն ինչպես հաճախորդի հարմարավետությունը, այնպես էլ՝ պրոթեզի երկարակեցությունը:

 

 

 

 Ուղիղ դրվող գնդաձև աթաչմենթներ: Լինում են 1.7մմ, 1.8մմ, 2.2մմ և 2.5մմ չափերի:

Մատրիցաները լինում են տարբեր գույների, որոնցով էլ պայմանավորված է նրանց ամրությունը:

Vario-Kugel-Snap համակարգը օգտագործվում է ծայրամասային դեֆեկտների ժամանակ: Vks լինում է 1.7մմ: Ունի թեքության 2 աստիճան՝ 30 և 60, որը հնարավորություն է տալիս օպտիմալ կերպով տեղադրել աթաչմենթը:

 

 Կողքից ամրացվող գնդաձև աթաչմենթներ: Լինում են 1.7մմ, 1.8մմ և 2.2մմ չափերի: Մատրիցաները լինում են տարբեր գույների, որոնցով էլ պայմանավորված է նրանց ամրությունը:
 Կողմնային գնդաձև պատրիցա ինտերլոքով, որի շնորհիվ ծամողական ուժը հավասարաչափ է բաշխվում ծնոտի վրա: Լինում է 1.7մմ չափի: Նախատեսված է ծայրամասային դեֆեկտները վերացնելու համար: Օգտագործվում է կողմնային մատրիցաների հետ:
 Vario-Soft (ռելս) համակարգը շնորհիվ իրեն բնորոշ կլոր ձևի հեշտացնում է աշխատանքը և ապահովում պրոթեզի հարմարավետությունը: Մատրիցաները լինում են տարբեր գույների և ապահովում են ամուր ֆիկսացիա:
  Servo-Dental ֆիրման առաջարկում է ներարմատային ձուլվող շտիֆտների տեսականի տարբեր երկարությունների և 1.8մմ,2.5մմ չափերի: Բոլոր տեսակի ձուլվող շտիֆտները չմոխրացող պլաստմասսայից են: