• Հայաստան, 0012, Երևան, Պարոնյան 9

    +374 10 533031

  • Արամ Խաչատրյան 10/17

    +374-10-260029, +374-10-260027

Աքսեսուարներ

 

Micro Vibes


Բազմաֆունկցիոնալ գործիք ատամնատեխնիկների համար: Միկրովիբրացիայի շնորհիվ հնարավոր է`
-խառնել կերամիկական զանգվածները, ներկերը և օպակը՝ ստանալով համասեռ զանգված
- տեղադրել պսակներ և կամրջաձև պրոթեզներ:

Micro Vibes շնորհիվ աշխատանքը հեշտացվում է, և խնայվում է ժամանակ: 

 
   

H2O


H2O կարևորագույն աքսեսուար է, որն ամբողջականացնում է կերամիկայով աշխատելու գործընթացը: Այս բազմաֆունկցիոնալ աքսեսուարը  թուլ է տալիս թաթախել վրձինը ջրի մեջ, այնուհետև չորացնել այն սպունգի վրա՝ վերականգնելով վրձնի նախնական սրությունը: Օգտագործելուց հետո վրձինը կարելի է տեղադրել ջրով լցված առանձին տարրայի մեջ հորիզոնական դիրքով:

   

ORGAN. EZ


Բորերի ալյումինե պահունակ, որն ունի հիանալի էրգոնոմիկ դիզայն:

Բորերի պահունակի վրա կարող է տեղավորվել 63 հատ բոր՝տուրբինային, անկյունային և ուղիղ, ինչպես նաև սկավառակներ:

 Գունապնակներ (палитра) Smile Line 

 

 

 

 

Smile Line ներկայացնում է նոր սերնդի գունապնակներ կերամիկայի և գունանյութերի համար: Շնորհիվ կառուցվածքային մի շարք առանձնահատկությունների գունապնակներն ապահովում են կերամիկական զանգվածի մշտական խոնավությունը՝ հեշտացնելով աշխատանքը: Գունապնակները լինում են տարբեր տեսակների, դիզայնի և ֆունկցիոնալ առանձնահատկությունների, որոնց շնորհիվ աշխատանքը դառնում է էլ ավելի հաճելի և կատարյալ:

 GNATHOFLEX

 

Բարձր ճկունությամբ, բազմակի օգտագործման համար նախատեսված սիլիկոնե կաղապարներ ծամիչ մակերեսը արտատպելու համար: Անհրաժեշտ է ընդհամենը 40-180վրկ ամբողջությամբ մոդելավորված ծամիչ մակերեսը ստանալու համար: Gnathoflex միջոցով կարելի է ստանալ մոդելներ, մոմից, պլաստմասսայից և կերամիկայից: Արդյունքում ստացվում է արտահայտիչ ֆիսուրներով, բնական ատամներին համարժեք մոդելավորված ծամիչ մակերես:

FLEXIPALETTE

 

Շվեցարական Smile Line ֆիրման ներկայացնում է յուրօրինակ և նորարական ներբերանային լուսանկարչական ետնաֆոն մանրակրկիտ լուսանկարչության համար: Flexipalette չի պարունակում լատեքս և ալերգիկ սիլիկոն: Ներբերանային ետնաֆոնները թափանցիկ չեն և բացառում են անդրադարձը, ինչպես նաև փափուկ են և տհաճ զգացողություն չեն առաջացնում: Էսթետիկ ատամնաբուժության մեջ Flexipalette համարվում է պարտադիր անհրաժեշտություն և զերծ է պահում գույնը որոշելու ժամանակ առաջացած խնդիրներից:

FLEXMOUNT

 

Smile Line ներկայացնում է ճկուն կցիչ պոչը և ծայրիկը միացնելու համար: Այս նոր բանաձևը նախատեսված է ZR բահակների և կերամիկայի վրձինների համար: FlexMount-ը ապահովում է առավելագույն հարմարավետություն կերամիկական զանգվածը խառնելու ժամանակ: