• Հայաստան, 0012, Երևան, Պարոնյան 9

    +374 10 533031

  • Արամ Խաչատրյան 10/17

    +374-10-260029, +374-10-260027

ՄԵՐ ՄԱՍԻՆ

<<Սկամեդ>> կազմակերպությունը մասնագիտացված է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների և նյութերի ներմուծմամբ, ինչպես նաև ապրանքների մանրածախ և մեծածախ վաճառքով: Կազմակերպությունը հիմնադրվել է 1999թ. Սարգիս Կարապետյանի կողմից, ով կազմակերպության ներկայիս տնօրենն է:

Հանդիսանալով եվրոպական մի շարք հայտնի ֆիրմաների միակ ներկայացուցիչը Հայաստանում՝ <<Սկամեդ>> ֆիրման միտված է հայաստանյան շուկա ներմուծել ատամնաբուժության ոլորտում հայտնի ֆիրմաների արտադրած նորարարությունները:

<<Սկամեդ>>ֆիրմայի որդեգրած սկզբունքն է ՝ քայլել ժամանակին համընթաց՝ հաճախորդներին ներկայացնելով նորագույնը և որակյալը: Հետևելով այս սկզբունքին՝ <<Սկամեդ>>ֆիրման իր հաճախորդներին է առաջարկում ժամանակակից տեխնոլոգիա՝ որակյալ և անթերի արդյունք ստանալու համար:

Երկար տարիներ գործելով այս ոլորտում՝ մեր հիմնական խնդիրն է եղել բավարարել հաճախորդների պահանջները ՝ մատուցելով նրանց որակյալ սպասարկում:

Համագործակցելով եվրոպական ֆիրմաների հետ՝ հաճախակի կազմակերպվում են սեմինար-դասընթացներ ատամնաբույժների և ատամնաեխնիկների համար, ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում:

<>