Categories
E-Cube
E-Cube
Էնդոդոնտիկ միկրոշարժիչ արմատանցքերի լիցքի, ինչպես նաև անանցանելի արմատանցքերի մշակման համար: Միկրոշարժիչը բազմաֆունկցիոնալ է: Միկրոշարժիչի պտույտների հզորությունը հնարավորություն է ընձեռնում կատարել տարաբնույթ աշխատանքներ, ինչպես ատամի փայլեցում, այնպես էլ անանցանելի արմատանցքերի լայնացում: Սարքը ունի 9 տարբեր ծրագրեր, որոնց ճիշտ կարգավորման դեպքում հնարավոր կլինի կրճատել աշխատաժամանակը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Սարքը ունի ռևերսի և ավտոռևերսի հնարավորություն, որը օգնում է խուսափել աշխատանքի ընթացքում առաջացած բարդություններից:
Հարաբերակցության գործակիցը` 16:1
Հզորությունը`0,6-5,2N.cm
Megalux LED
Ինովացիոն լուսապոլիմերիզացնող սարք, որում կիրառված են նորագույն LED-տեխնոլոգիաներ: Լույսի ինտենսիվությունը 850-1600մՎտ/սմ2: Ունի ժամանակաչափի ռեժիմներ (20-60վրկ), որը հնարավորություն է տալիս LED սարքն օգտագործել ատամնաբուժության տարբեր ոլորտներում: Ունի ավտոնոմ աշխատելու հնարավորություն, իսկ բարձրակարգ և անձայն աշխատող բլոկը հնարավորություն է տալիս երկար ժամանակ աշխատել առանց դադարի: Սարքի մեջ դրված լույսի ինտեսիվությունը որոշող ցուցիչի շնորհիվ հնարավոր է որոշել պոլիմերիզացնող լույսի որակը:
STRONG 207B/108E
Էլեկտրական միկրոշարժիչ նախատեսված թերապիայի և վիրաբուժության համար: Հնարավոր է ախտահանել ավտոկլավում:
Պտույտների քանակը՝ 35000-45000պտույտ/րոպե