Categories
Աթաչմենթներ
Խանութսրահում ներկայացված են գերմանական Servo-Dental և Bredent ֆիրմաների ամրահամակարգերը (աթաչմենթներ): Աթաչմենթներն իրենց ուրույն տեղն ունեն պրոթեզավորման մեջ, և դրանց որակից է կախված պրոթեզի հարմարավետությունն ու երկարակեցությունը:
Առկա գերմանական բարձրորակ աթաչմենթները կապահովեն ինչպես հաճախորդի հարմարավետությունը, այնպես էլ՝ պրոթեզի երկարակեցությունը:
![]() |
Ուղիղ դրվող գնդաձև աթաչմենթներ: Լինում են 1.7մմ, 1.8մմ, 2.2մմ և 2.5մմ չափերի: Մատրիցաները լինում են տարբեր գույների, որոնցով էլ պայմանավորված է նրանց ամրությունը: |
![]() |
Vario-Kugel-Snap համակարգը օգտագործվում է ծայրամասային դեֆեկտների ժամանակ: Vks լինում է 1.7մմ: Ունի թեքության 2 աստիճան՝ 30 և 60, որը հնարավորություն է տալիս օպտիմալ կերպով տեղադրել աթաչմենթը:
|
![]() |
Կողքից ամրացվող գնդաձև աթաչմենթներ: Լինում են 1.7մմ, 1.8մմ և 2.2մմ չափերի: Մատրիցաները լինում են տարբեր գույների, որոնցով էլ պայմանավորված է նրանց ամրությունը: |
![]() |
Կողմնային գնդաձև պատրիցա ինտերլոքով, որի շնորհիվ ծամողական ուժը հավասարաչափ է բաշխվում ծնոտի վրա: Լինում է 1.7մմ չափի: Նախատեսված է ծայրամասային դեֆեկտները վերացնելու համար: Օգտագործվում է կողմնային մատրիցաների հետ: |
![]() |
Vario-Soft (ռելս) համակարգը շնորհիվ իրեն բնորոշ կլոր ձևի հեշտացնում է աշխատանքը և ապահովում պրոթեզի հարմարավետությունը: Մատրիցաները լինում են տարբեր գույների և ապահովում են ամուր ֆիկսացիա: |
![]() |
Servo-Dental ֆիրման առաջարկում է ներարմատային ձուլվող շտիֆտների տեսականի տարբեր երկարությունների և 1.8մմ,2.5մմ չափերի: Բոլոր տեսակի ձուլվող շտիֆտները չմոխրացող պլաստմասսայից են: |