Կատեգորիաներ
Bredent
Bredent ֆիրման ներկայացնում է visio.lign համակարգը, որը լույսով չորացող կոմպոզիտային համակարգ է:
Ատամնաբուժության մեջ կոմպոզիտը համարվում է hi-tech նյութ: Տարիներ շարունակ Bredent ֆիրման աշխատում է կոմպոզիտային համակարգի բացահայտմամբ և արդեն իսկ ապացուցել է, որ կոմպոզիտային համակարգը կարելի է լավագույնս կիրառել ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի պրոթեզավորման և իմպլանտատների ժամանակ:
Visio.lign համակարգը բացի բարձր որակից և ամրությունից ունի բազմազան գույների տեսականի, որն ապահովվում է պրոթեզավորման ընթացքում էսթետիկ գեղեցկությունը:
Տարատեսակ ադգեզիվ նյութերի շնորհիվ հետագա տեխնիկական խնդիրները բացառվում են:
Աշխատելով visi.lign համակարգով կունենաք ոչ միայն խնայված ժամանակ և գոհացնող արդյունք, այլ նաև կապահովեք Ձեր հաճախորդի անթերի ժպիտը: