Կատեգորիաներ
BioHPP & for2press
BioHPP-ի PEEK /պոլիէթերէթերկետոնի/ հիմքով նյութ է, որը տարիներ շարունակ կիրառվում է վիրաբուժության մեջ: Շնորհիվ բարձր դիմացկունության և մի շարք այլ հատկությունների շնորհիվ BioHPP հատկապես համապատասխանում է բարձրորակ պրոթեզներ ստանալու համար:
Նյութի առանձնահատկությունն իր էլաստիկությունն է, որը մոտ է ոսկորի էլաստիկությանը, որը նյութին հաղորդում է բնական հատկությունն և պակասեցնում է ոսկորի վրա ընկնող լարվածությունը հատկապես ծավալուն պրոտեզավորման ժամանակ: Նյութի սպիտակ գույնը նույնպես համարվում է առավելություն պրոթեզավորման ոլորտում:
Ջրում չլուծվելու հատկությունը ապահովում է նյութի բիոհամատեղելիութ- յունը, որը իդեալական տարբերակ է ալրեգիա ունեցող հիվանդների համար:
Բարձր էֆֆեկտիվությամբ պոլիմերը հնարավոր է օգտագործել որպես նյութ կարկասի համար, ինչպես անշարժ, այնպես էլ շարժական պրոթոեզներ համար: Մի կողմից դրանք էժան են ոսկուց, մյուս կողմից ավելի թեթև են :
Ավելի քան 30 տարի է PEEK բժշկության մեջ օգտագործվում է որպես պրոթեզների պատրաստման նյութ: Այն կիրառվում է ողնաշարի միջանկյալ հատվածների, մատնոսկրի և ազդրային հոդախախտման պրոթեզավորման ոլորտում: Այս նյութի կարևորագույն հատկանիշն բարձր բիոհամատեղելիություն է: Այս հատկության շնորհիվ նյութը սերտաճում է ոսկորի հետ և բացի դրանից այն մոտ է գանգոսկրին ըստ մեխանիկական հատկանիշների:
BioHPP հատկությունները
- Ավելի քան 30 տարի շարունակ նյութը օգտագործվում է բժշկության մեջ կամրջաձև պրոթեզների պատրաստման համար:
- Չի պարունակում մետաղ
- Չի մաշեցնում առկա ատամները
- Գույնը սպիտակ է
Կարևորում են 2 հիմնական պայման՝
- BioHPP – ն ֆրեզերավորման բլոկ է՝ իր հատուկ կտրող գործիքով պրոթեզների մշակման CAD/CAM տեխնոլոգիայով
- BioHPP – ն մշակվում է for 2 Press system տեխնոլոգիայով՝ հատուկ նախատեսված վակուումային ճնշման սարքով
Visio.lign շարքի վինիրային նյութերը նախատեսված են BioHPP-ի համար, որը կպչում է հատուկ պրայմերի օգնությամբ: Անհատական աբատմենտներիտեխնոլոգիան նույնպես կատարվում է for 2 Press system տեխնոլոգիայով: